Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
«Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՏՄ-ՀՀ նախորդ տարիների արդյունավետությունը»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Ի պատասխան՝ Միքայել Մելքումյանն ասաց. «ԵԱՏՄ տնտեսական միություն է, բայց տնտեսական հարաբերությունները հիմնված են ԵԱՏՄ քաղաքական երկրների քաղաքական առաջնահերթությունների վրա, և մենք պետք է կարողանանք մեր քաղաքական առաջնահերթությունները ճիշտ փաթեթավորել ԵԱՏՄ շրջանակներում»:
Նրա խոսքով՝ գազի մատակարարումը և՛ տնտեսական, և՛ քաղաքական խնդիր է:
Մանրամասները՝ տեսանյութում:










































