Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցն առնչվում էր Ազատամարտին և ազատամարտիկներին: «Պետք է վերջ տրվի էս գրողներին, որ դասալիքներին սարքել են հերոս, հերոսներին՝ դասալիք»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ եևրկրորդելով իր միտքը, որ այս հաղթանակը քիչ պակաս կարևոր չէր:
Պատգամավորը նաև հավելեց, որ շուտով լրանալու է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը. «Պետք է նորմալ ներկայացվի, թե ով է եղել Վազգեն Սարգսյանը և Ազատամարտը»:
Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Վազգեն Սարգսյանի 60-ամյակի միջոցառումների ծրագիրը պետք է պատրաստվի ողջ տարվա համար»:
«Երբեք Եռաբլուրը թույլ չի տա Ազատամարտի թողած հետքը մոռանալ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց՝ ազատամարտը նսեմացնելը հավասարազոր է պետությանը թիկունքից հարված հասցնելուն:
«Միայն զենքը չէ, որ կերտում է հաղթանակ, հաղթանակ կերտում են նաև մահապարտները»,- ավելացրեց Անդրանիկ Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































