ԱՄՆ-ի դատախազությունը համարում է, որ Huawei չինական ընկերության աշխատակիցները գողացել են T-Mobile ընկերության տվյալները, որոնք կոմերցիոն գաղտնիք են: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ Huawei-ից անհայտ անձինք գողացել են տեխնոլոգիան, որն ԱՄՆ-ում T-Mobile-ի ստորաբաժանումն օգտագործում է սմարթֆոնները փորձարկելու համար:









































