Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» դրամատիկ ֆիլմի պրիկվելը՝ «Ռետչեդ» սերիալը, նվիրված է քույր Միլդրեդ Ռետչեդին, որի դերում Ֆորմանի ֆիլմում Լուիզա Ֆլեթչերն է եղել։
Սերիալի հեղինակները խոստանում են հետևողականորեն ցուցադրել, թե ինչպես է բուժքույրը վերածվում հրեշի, ինչպիսին մենք նրան գիտենք ֆիլմի բնօրինակից։

Մերֆիի տարբերակում բուժքրոջ դերը կխաղա նրա սիրելին՝ Սառա Պոլսոնը, որ նաև ֆիլմի համապրոդյուսերն է։ Մերֆին հրապարակել է նաև մյուս դերասանների կազմը՝ Շերոն Սթոոուն, Սինտիա Նիքսոն, Ամանդա Պլամմեր, Ջուդի Դևիս և այլք։
Մերֆին նշում է, որ դա հենց այն թիմն է, որի հետ ինքը և Սառան կցանկանային աշխատել։















































