Monday, 08 06 2026
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞

Աբխազիան կորցնելու Շևարդնաձեի գործը շարունակեց նրա «հոգեզավակ» Սաակաշվիլին. լեյբորիստներ

Грузия Online-ի փոխանցմամբ, Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը դավաճանություն է որակել Վրաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման գաղափարը։ Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին.

«Դա դավաճան և հանցավոր գաղափար է և լիովին համադրելի է հակամարտային շրջանների խնդիրներից ձերբազատվելու վերաբերյալ Միխեիլ Սաակաշվիլիի ռազմավարությանը։ Վրաստանը սկսել է Աբխազիան կորցնել դեռևս Էդուարդ Շևարդնաձեի ժամանակ, և այդ գործը շարունակել է նրա «հոգեզավակ» Միխեիլ Սաակաշվիլին։ Վրաստանի պատմության ընթացքում Էդուարդ Շևարդնաձեն խաղացել է աղետալի դեր՝ կորցնելով Աբխազիան։

Նա սկսել է վրացական հասարակությանը գաղափարապես նախապատրաստել նրան, որ վաղ թե ուշ պետք է ճանաչել Աբխազիայի անկախությունը, և այդ ջանքերի առաջին արդյունքը փորձագետ Մամուկա Արեշիձեի գաղափարն է։ Վրաստանն առանց Աբխազիայի պատկերացնելը նույնն է, ինչ Վրաստանն առանց Թբիլիսիի պատկերացնելը։ Յուրաքանչյուրի մոտ եթե հղանա այդ գաղափարը, ապա նա դավաճան է»։

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում խելամիտ է անվանել Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեի՝ Աբխազիայի անկախության ճանաչման առաջարկը։

Մամուկա Արեշիձեն իր գաղափարը պատճառաբանել էր նրանով, որ պաշտոնական Թբիլիսին պետք է Աբխազիայի նկատմամբ այնպիսի քայլեր իրականացնի, որոնք Աբխազիային կհեռացնեն Ռուսաստանից.

«Աբխազիայում տիրող իրավիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս։ Աբխազները գտնվում են Աբխազիայից վտարվելու և անհետանալու վտանգի տակ։ Աբխազներին պետք է փրկել ձուլումից։ Մենք պետք է հատուկ միջոցներ ձեռնարկենք ոչ թե Աբխազիան, այլ աբխազներին վերադարձնելու ուղղությամբ՝ ծայրահեղ դեպքում նրա համար, որպեսզի կանգնեցնենք նրանց ասիմիլացումը հենց Աբխազիայի տարածքում։

Վրաստանը պետք է Աբխազիայի անկախությունը ճանաչի որոշակի նախապայմաններով, ինչպիսին է, ասենք, փախստականների վերադարձը։ Մենք պետք է այնպիսի անսպասելի քայլ կատարենք, որը կզինաթափի մրցակցին, այսինքն՝ որոշակի սեպ կխրի նրա և աբխազների միջև։ Եթե ինձանից կախված լիներ, ապա ես հենց այսօր անկախություն կտրամադրեի Աբխազիային»,- նշել է Արեշիձեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում