Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 658-ի, 402 մարդ մահացել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր վարակման 608 դեպքի և 368 մահացածների մասին:
«Էբոլայի հետ կապված վիճակը 2019 թվականի հունվարի 15-ի դրությամբ. ընդամենը 658 դեպք (609-ը՝ հաստատված և 49-ը՝ հնարավոր), 402 հոգի մահացել է և 237-ը՝ ապաքինվել»,- ասված է Twitter-ում նախարարության օգտահաշվում զետեղված հայտարարության մեջ: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց և կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին և հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն և Լիբերիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:










































