Եվրամիությունը պետք է երաշխավորի իր անդամներին, որ Բրյուսելը չի խոչընդոտի «Թուրքական հոսք» գազատարի միջոցով ռուսական գազի Եվրոպա մատակարարումը: Այս մասին սերբական Politica պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն տվյալ պահին Եվրոպայի ուղղությամբ «Թուրքական հոսք»-ի ցամաքային տարանցիկ ուղու շարունակության մի քանի տարբերակ է մշակում: Նախագծերից մեկը ենթադրում է, որ գազը կմատակարարվի Բուլղարիա-Սերբիա-Հունգարիա ճանապարհով՝ Ավստրիայի Բաումգարթեն քաղաքի գազաբաշխիչ ելքով:
«Մենք ենթադրում ենք, որ ռուսական գազով հետաքրքրված Եմ անդամ-երկրները Եվրամիությունից երաշխիքներ պետք է ստանան, որ «Թուրքական հոսք»-ի շարունակության ծրագրերը չեն դադարեցվի՝ Բրյուսելի կամայական քաղաքական որոշմամբ»,-ընդգծել է Պուտինը:








































