«Նյու Յորք Նիքս» բասկետբոլի ազգային ասոցիացիայի ակումբի կենտրոնական խաղացող Էնես Կանթերին հնարավոր է ԱՄՆ-ից Թուրքիա արտահանձնեն ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածների պատճառով, հաղորդում է «Խորհրդային Սպորտ»-ը:
Ինչպես տեղեկացրել է Eurohoops-ը, Թուրքիայի արդարադատության նախարարությունը Ինտերպոլին կարմիր ծանուցում է հղել խաղացողի հնարավոր արտահանձնման վերաբերյալ:
Նշվում է, որ Կանթերը, հավանաբար, խոշոր ֆինանսական օգնություն է ցուցաբերել ահաբեկչական խմբավորմանը 2016թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ:

26-ամյա Կանթերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին աջակցության պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանթերը հաղորդել է իրեն ուղղված մահվան սպառնալիքների մասին:









































