JetBlue ավիաընկերության Նյու Յորք-Դենվեր չվերթը հետաձգվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռին հարվածել է զուգարանային թափոններով բեռնված մեքենան՝ տեղեկացնում է Fox News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում Airbus A321 ինքնաթիռի հետ: Երբ ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, բեռնատարը հարվածել է ֆյուզելյաժի ստորին հատվածին, որից հետո բոլոր ուղևորները ստիպված էին լքել ինքնաթիռը, մինչև որ մեքենան դուրս կբերվեր։
Օդանավակայանի ներկայացուցիչները չեն հիմնավորել բախման պատճառը, սակայն հաղորդել են, որ ոչ ուղևորները, ոչ էլ բեռնատարի վարորդը վնասվածքներ չեն ստացել:










































