Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ նախկինում անտեսվել է մի շատ կարևոր գործիք՝ միջազգային իրավունքը. «Նման ուժեղ գործիքը արտաքին հարաբերություններում չպետք է անտեսվի»:
Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ես հույս ունեմ՝ դուք կընդգրկվեք արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր ձայնը լսելի լինի ԱԳՆ-ում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































