Ծագումով թուրք գերմանացի ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ ամուսնանում է։ Նրա ընտրյալը թուրք մոդել Ամինե Գյուլեշն է՝ գրում է focus.ua-ը։
Այդ կարևոր նորության մասին ֆուտբոլիստը հայտարարել է իր Instagram-ում՝ հրապարակելով իրենց համատեղ լուսանկարը՝ «Աստծո թույլտվությամբ՝ ընդմիշտ» մակագրությամբ։
Աղջիկը նույնպես պատասխանել է․ «Երդվում եմ Ալլահով ընդմիշտ»։
Գյուլեշը 2014թ․ թարձել է «Միսս Թուրքիա» տիտղոսակիր, իսկ նրա հարաբերությունները ֆուտբոլիստի հետ սկսվել են 2017թ։












































