Հայտնի ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, որ երկար ժամանակ պայքարում էր հոգեբանական խնդիրների դեմ, վերադարձել է սոցցանց։ Իր հրապարակած վերջին լուսնկարը եղել է անցյալ տարվա սեպտեմբեր ամսին։ Այդ ժամանակվանից ի վեր Սելենան չի հայտնվել համացանցում և տարբեր իրադարձությունների կարմիր գորգերին։
Այդ ժամանակ երգչուհին իր հեռանալը բացատրեց նրանով, որ իրեն ընդմիջում և ժամանակ է անհրաժեշտ։ Սելենան նշել էր, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել «իրական կյանքում»։

Իր ուրախություն իր երկրպագուների՝ Սելենան մի քանի լուսանկար է հրապարակել։ «Շատ ժամանակ է անցել, բայց ես ուզում եմ բոլորին երջանիկ Ամանոր մաղթել և շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սիրո և օգնության համար։ Անցյալ տարին ինքնաանդրադարձի, փորձությունների և զարգացման տարի էր։ Դրանք այն փորձություններն են, որոնք ձեզ ցույց են տալիս, թե ով եք և ինչեր եք պատրաստ հաղթահարել։ Հավատացեք, դա հեշտ չէ, բայց ես հպարտ եմ, և անհամբերությամբ սպասում եմ եկող տարվան։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Սելենան։









































