Կումբհա Մելան ընթանում է հունվարի 15-ից մարտի 4-ը և ուղեկցվում է տպավորիչ գունագեղ ծիսակարգերով:
Հնդկաստանում, Ուտար Պրադեշ նահանգում, հունվարի 15-ին մեկնարկել է ամենամասշտաբային կրոնական փառատոններից մեկը՝ Կումբհա Մելան: Այն անցկացվում է ամեն վեց տարին մեկ:

Հինդուիզմի սրբավայր այցելելու համար միլիոնավոր ուխտավորներ են գալիս Ուտար Պրադեշ: Նրանք այցելում են Ալլահաբադ, Հարիդվար, Ուջեյն և Նաշիկ քաղաքները: Ինչպես նաև տեղի է ունենում Գանգեսի կամ Սիպրայի, Գոդավարիի կամ Սանգամի ջրերում, կախված քաղաքից, զանգվածային ձեռնլվայի արարողություն:

Տոնի մասին առաջին հիշատակումները գալիս են VII դարից: 2019թ.-ին երկրի իխանություններն սպասում են մոտ 150 միլիոն մարդու, որից մոտ մեկ միլիոնը՝ արտերկրից: Ուխտագնացների համար կազմակերպվել են 600 զանգվածային խոհանոցներներ, գիշերակացի վայրեր և ժամանակավոր կամուրջներ:











































