ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած կիրակի ուղերձ Է հղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին: Նամակը հանձնվել է անձամբ Կիմ Չեն Ընին: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Կորեական թերակղզու միջուկազերծման հարցի շուրջ երկու երկրների բանակցությունների ընթացքին իրազեկ մի աղբյուրի: Աղբյուրը չի բացահայտում ուղերձի բովանդակությունը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Թրամփը տեղեկացրել է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա 2019 թվականի հունվարին կամ փետրվարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































