Thursday, 25 06 2026
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության

«Հայաստանում ծխելու ինդուստրիան 80 մլրդ դրամանոց է. կտրուկ արգելքը շատ վտանգավոր քայլ է, չի կարելի ոլորտը շոկի ենթարկել»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ծխելու դեմ համառ պայքարը աստիճանաբար հանդիպում է նաև համառ դիմադրության։ Նախօրեին արդեն փողոց էին դուրս եկել և նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում նարգիլե ակումբների սեփականատերերն ու ներկայացուցիչները։ Այսօր էլ արդեն ռեստորանների, հանրային սննդի կետերի ներկայացուցիչներն են ընդվզում նախարարության ներկայացրած նախագծի դեմ, որը, ի դեպ, նրանց խոսքերով՝ մշակվել ու հանրային քննարկման է դրվել առանց իրենց՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների։

Նշենք, որ հանրային քննարկման դրված նախագծով արգելվում է ոչ միայն ծխախոտի, այլև ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտ փոխարինիչների վաճառքն ու օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), ինչպես նաև ցանկով նախատեսված մի շարք այլ վայրերում։

Մասնավոր սեկտորի ներկայացուցիչների խոսքերով՝ սխալ է ծխախոտային բոլոր արտադրատեսակները կարգավորել միանման, հաշվի չառնելով անձի առողջության համար դրանց վտանգավորության աստիճանների տարբերությունը։ Ավելին, հաշվի չի առնվում նաև այն հանգամանքը, որ որոշ ծխախոտային արտադրատեսակներ ամբողջությամբ անվտանգ են օգտագործողին շրջապատող անձանց համար։ Ինչպես, օրինակ, ներս շնչելու համար նախատեսված ծխախոտը որևէ արտանետում չի առաջացնում և շրջապատի համար անվտանգ է, այնինչ, այն հավասարեցվելով ծխախոտային մնացած արտադրանքներին՝ արգելվում է օգտագործել փակ և կիսափակ տարածքներում։ Նախագծին դեմ արտահայտվողները գտնում են, որ նախագիծը անհամաչափ հավասարության նշան է դնում տարբեր վնասակարության աստիճան ունեցող արտադրանքների միջև։

«Մենք բոլորս կողմ ենք նախագծին, որն արգելում է ծխախոտի օգտագործումը հանրային վայրերում, բայց մեր ներկայացրածը կապ չունի ծխելու հետ, իսկ օրենքի նախագծում ամեն ինչ վերցված է մեկ կետի տակ, որ արգելվում է նարգիլեն, արգելվում են փակ նարգիլե ակումբները, ամեն ինչ, կապված նարգիլեի հետ։ Բայց այս ամենի հետևանքով մոտ 700-800 մարդ կորցնելու է իր աշխատանքը, իսկ այս նոր բիզնեսում հսկայական ներդրումներ կատարած անձինք կորցնելու են իրենց ներդրումները և փակվելու են բոլոր նման հաստատությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նարգիլեի բիզնեսի ներկայացուցիչ Գոռ Գասպարյանը։ Նրա խոսքերով՝ անտրամաբանական է նման նախագիծ մշակել, ներկայացնել առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկումների։ Դրա համար էլ հիմա ոլորտի ներկայացուցիչները պահանջում են հետ կանչել նախագիծը, քննարկում անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ ու իրենց առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնելով՝ նոր նախագիծ մշակեն։

Նույն պահանջն են դնում նաև ռեստորանների, հանրային սննդի կետերի սեփականատերերը, որոնց համար նախարարության մշակած նախագիծն աբսուրդ է։ «Սա շատ վտանգավոր քայլ է։ Դրա արդյունքում ոլորտի շրջանառությունը պակասելու է, իսկ գները՝ աճեն։ Սա հարվածելու է նաև տուրիզմի զարգացմանը, որի մասով Հայաստանն առանց այդ էլ ունի շատ ցածր ցուցանիշներ։ Վերադարձող տուրիստների տոկոսը խայտառակ ցածր է։ Իսկ, օրինակ, Վրաստանում դա շատ բարձր է։ Մեկ անգամ Վրաստան այցելողը մի քանի անգամ էլ է գնում Վրաստան։ Հայաստանում այդ ցուցանիշը շատ ցածր է, որը մի շարք գործոններով է պայմանավորված։ Տուրիստը սիրում է զվարճանքներ, որի մեջ մտնում են ռեստորանները, ժամանցի վայրերը։ Վրաստանում զրոյից են նման վայրեր ստեղծում, իսկ մենք ունեցածը կամ չենք օգտագործում, կամ փակում ենք ու արգելում։ Սա սխալ քաղաքականություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը՝ հավելելով. «Հիմա առողջապահության նախարարությունը մշակել է մի նախագիծ, համաձայն որի՝ ծխելու արգելման ճանապարհին Հայաստանը դառնալու է առաջատար երկրներից մեկը, բայց մենք վստահ ենք, որ այս ամենը շատ խիստ ժամանակավրեպ է և խիստ ապակառուցողական։ Չի կարելի ոլորտը շոկի ենթարկել մի անգամ էլ ծխելու դեմ պայքարի օրենքով»։

Բարսեղյանն ասաց, որ իրենք դեմ չեն, որ ռեստորանների ներսում չծխեն, բայց դեմ են դրսում ծխելու արգելքին։ Օրինակ՝ հաճախորդը ինչու չի կարող ծխել բացօթյա կամ կիսափակ ռեստորանում, կամ սրճարանում։ Որն է տրամաբանությունը։ Մեր զրուցակցի խոսքերով՝ այս օրենքով ռեստորանների, բարերի ու սրճարանների տերերը վերածվելու են ոստիկանների՝ վախենալով իրենց՝ հաճախորդին չզգուշացնելու պարագայում սպառնացող 700 հազար դրամ տուգանքից։ «Ո՞րն է 700 հազար դրամ տուգանքի արդարացիությունը։ Ես հավաստիացնում եմ, որ տուրիստները, որոնք իմանան նման սահմանափակումների մասին, այլևս չեն գա Հայաստան։ Նրանց մեծ թվով մարդիկ հենց այդ զվարճանքների՝ նարգիլեի սիրահարներ են և դրա համար են գալիս»,- ասաց Բարսեղյանը։

Կոնկրետ նարգիլեի դեպքում Բարսեղյանն առաջարկում է հետաքրքիր լուծում գտնել՝ նախատեսել թանկ լիցենզիա նարգիլեի մասնագիտացված օբյեկտներ պահելու համար ու լրացուցիչ մուծված հարկը կգնա պետական բյուջե։ Փոխարենը արաբական երկրներից եկող հարուստ տուրիստները, որոնք դրա համար բազմապատիկ շատ գումար են ծախսում, քան ռուս կամ եվրոպական երկրներից եկող տուրիստները, կունենան այդ գումարները ծախսելու վայրեր։ «Փափուկ ճանապարհ կա՝ տալ թանկ լիցենզիա այն սահմանափակելու համար, բայց ոչ կտրականապես արգելել, կամ արգելել ծխելը բաց, կիսափակ հաստատություններում։ Նախարարությունը վտանգավոր նախագիծ է մշակել, որի շուրջ մենք մեր խիստ անհամաձայնությունն ենք հայտնում, քանի որ մենք ենք այս կարգավորումների շահառուն։ Այցելությունները նվազելու են, մեզ են այս կարգավորումներով մեր հաստատություններում վերածելու ոստիկանի, բայց հավատացեք՝ մեր գործառույթը չի հետևել՝ հաճախորդը ծխում է, թե ոչ, ընկնենք հաճախորդի հետևից, զանգենք ոստիկանություն, որը նշանակում է, որ այդ հաճախորդն այլևս մեզ մոտ չի գա։ Իսկ մենք դա չենք ուզում։ Հետևանքները ոչ մեկ հաշվի չի առել։ Հայաստանում ընդհանուր ծխելու ինդուստրիան 80 միլիարդ դրամանոց է։ Արսեն Թորոսյանը գիտի՞՝ ոնց է վերականգնելու այդ 80 միլիարդ դրամը, որ ուզում է միանգամից խփել այս ինդուստրիային»,- ընդգծեց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգողը՝ ավելացնելով, որ Հայաստանում շատ այլ խնդիրներ կան, որոնց դեմ կարելի է պայքարել՝ առանց հարվածելով կոնկրետ ոլորտի։

Ոլորտի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով հասնելու են նրան, որ նախագիծը վերանայվի ու մշակվի նոր նախագիծ՝ բացառապես շահագրգիռ կողմերի առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնելով։

Առողջապահության նախարարությունը, որը ի սկզբանե հակված չէր որևէ հանրային քննարկման, նախօրեին լսել է բողոքի ակցիայի մասնակիցներին, սակայն ծխելու դեմ պայքարում վճռական է և զիջումների չի պատրաստվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում