Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեսիքա Դիտոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի թեկնածու չէ: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը:
«Նրա թեկնածությունը քննարկելու մասին հաղորդումներն իրականության չեն համապատասխանում»,-նշել է Դիտոն:
Նա հավելել է, որ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն Իվանկային խնդրել է «օգնել թեկնածուներ առաջադրելու հարցում, քանի որ նա սերտորեն համագործակցում է Համաշխարհային բանկի հետ»:
Իվանկա Թրամփի թեկնածությունը քննարկելու մասին գրել է Financial Times պարբերականը:
Հիշեցնենք. Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Քիմը հայտարարել է, որի փետրվարի 1-ին հրաժարական կտա:










































