Թուրքիայի տնտեսության ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի նշանակությունը պետք է պարզաբանվի անմիջապես իր կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք բազմաթիվ վայրերում կիրառեցինք տնտեսական պատժամիջոցներ: Կարծում եմ, որ նա խոսում է նման մի բանի մասին: Դուք պետք է նրան հարցնեք»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը լրագրողներին Էր Ռիյադում: Միևնույն ժամանակ, Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները չեն ազդի Սիրիայից 2 հազար զինվորների հեռանալու որոշման վրա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարապատասխանատվություն է դրել քրդերի վրա ասելով, որ նրանք չպետք է հրահրեն թուրքական կողմին։
![]()










































