Ըստ DC-ի կոմիքսների նկարահանված «Ակվամեն» ֆիլմն աշխարհում հասել է 1 մլրդ դոլար դրամամուտքերի նշագծին: Այդ մասին վկայում են BoxOfficeMojo կայքի տվյալները՝ տեղեկացնում է Interfax.ru-ն։
Այսպիսով, նա դարձել է DC-ի աշխարհի վերաբերյալ երրորդ ֆիլմը, որը հաղթահարել է այդ նշագիծը: Ավելի վաղ դա հաջողվել էր անել միայն «Թուխ ասպետին»՝ 2008թ․ և «Թուխ ասպետ. Լեգենդի վերածնունդը» կինոնկարին՝ 2012թ․:
Ամենայն հավանականությամբ, «Ակվամեն»-ը դրանց կգերազանցի արդեն առաջիկա օրերին: Հյուսիսային Ամերիկայում «Ակվամեն»-ը վարձույթում հավաքել է մոտավորապես 286 մլն դոլար, համաշխարհային վարձույթում նա ստացել է շուրջ 713 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում և Կանադայում «Ակվամեն»-ն առաջին հորիզոնականը զիջել է «1+1. հոլիվուդյան պատմություն» կատակերգությանը՝ 2011թ․ ֆրանսիական ֆիլմի ռիմեյքին: Քևին Հարթի, Բրայան Քրենսթոնի և Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ կինոնկարը վաստակել Է 19,6 մլն դոլար՝ մոտավորապես կրկնակի գերազանցելով փորձագետների սպասումները՝ «Ակվամեն»-ի 17,9 մլն դոլարի դիմաց:
Անցած հանգստյան օրերին հյուսիսամերիկյան վարձույթում երրորդ տեղն է զբաղեցրել «Ճանապարհ դեպի տուն» ընտանեկան ֆիլմը (11,3 մլն դոլար)։







































