ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կեղծ ԶԼՄ-ները պետք է երկուշաբաթյա արձակուրդ ունենան և «հանգստանան»։ Այս մասին նա գրել է Twitter-ում՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Թրամփի խոսքով՝ կեղծ ԶԼՄ-ները օր օրի ավելի «անմիտ» ու «խաբեբա» են դառնում։ Նա նշեց, որ իր աշխատանքը լուսավորող մարդկանցից մի քանիսը «խելագարվել են»: Միևնույն ժամանակ Թրամփը ընդգծել է, որ իր վարչակազմը աշխատում է «հսկայական հաջողությամբ»։
«Նրանց կեղծ հրապարակումները նպաստում են զայրույթի և մեկուսացման։ Երկուշաբաթյա արձակուրդ վերցրեք և վերադարձեք հանգստացած։ Թուլացեք»,- եզրափակել է Թրամփը։










































