Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրվեց Վահե Էնֆիաջյանը:
«Սա ինձ համար և՛ ոգևորիչ է, և՛ պարտավորեցնող»,- իր ելույթում հայտարարեց Վահե Էնֆիաջյանը՝ շնորհակալություն հայտնելով ԲՀԿ քաղաքական թիմին և մասնավորապես Գագիկ Ծառուկյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնում իրեն առաջադրելու համար:
Նա նշեց, որ ընտրվելու դեպքում ինքը լինելու է ժողովրդի ձայնը խորհրդարանում:
Մանրամասները՝ տեսանյութում:







































