Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը դեռևս չի հրապարակվել, հանրությունն էլ ծանոթ չէ: Մինչև մեզ հասնելը կարող է փոփոխությունների ենթարկվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«Սուպերվարչապետական համակարգի հետ կապված քննարկումներ կունենանք, փուլ առ փուլ կքննարկենք: Չեմ ուզում որոշումներ կայացնենք շտապ և ցայտնոտի մեջ: Այս խորհրդարանը կայուն քաղաքական մթնոլորտու մպետք է հարցերը լուծի:
Երկարաժամկետ լուծումներ են տրվելու և կարևոր է, որ չսխալվենք»,-նկատեց պատգամավորը: