«Ցանկացած վիրավորական խոսք իմ կողմից ցուցարարների հասցեին չի հնչեցվել: Դատարանից իմ դուրս գալուց մինչև այդ տղային մոտենալը ես եղել եմ տեսախցիկների ուշադրության ներքո, իմ ցանկացած արտահայտություն տեսաձայնագրվել է: Ես չեմ արտասանել մի բառ, որը որ կարող էր ցանկացած անձի ինքնասիրությանը վնաս հասցնել»,- այս մասին լրագրողներին այսօր ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Փաստաբանը նշեց նաև, որ մի քանի անգամ իր խոսքում ասել է, որ հարգանքով է վերաբերում փողոցում հավաքվող ակտիվիստներին:










































