Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադարձավ հեղափոխության պատճառներին. «Պառլամենտը պիտի դառնա մեր բոլոր սուր կողմերի և բանավեճերի հարթման դաշտը և պիտի դառնա բանավեճի և կոմպրոմիսի հարթակ»:
Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը նման է մագնիսի, բայց ոչ թե վանող, այլ ձգող կողմին. «Նա ունի սուր կողմերը հարթելու և մարդկանց միավորելու հատկանիշներ: Պարոն Սիմոնյանը չի խորշում նաև հայտնվել սպիտակ ագռավի կարգավիճակում և չի խորշում խնդիրները բարձրաձայնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































