Փաստ է, որ ԲՀԿ-Ն կապիտալի, օլիգարխիկ կուսակցություն է: Լավ չի լինի, եթե ԱԺ փոխնախագահ ընտրվի ԲՀԿ-ից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սարո Սարոյանը:
Քաղաքագետի կարծիքով խորհրդարանում քաղաքական ուժերը դեռևս չեն դիրքավորվել:
«Անորոշությունը դարձավ քաղաքական գործընթաց: Արտախորհրդարանական ուժերը պետք է հասկանան իրենց գործունեության առանցքը: Այդ ուժերի համար արտառոց վիճակ է»,-նկատեց քաղաքագետ:
Սարո Սարոյանի խոսքով՝ խորհրդարանում ընդդիմության հաջողությունը բնական սելեկցիայի մեջ է:











































