Կառավարության կառուցվածը դեռևս չի ներկայացվել ԱԺ: Նախնական քննարկումները մամուլում նայել ենք, բայց հստակ դիրքորոշում չկա: Դեռևս պարզորոշո իրավիճակ չէ:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ի՝ ԱԺ-ին հաշվետու լինելը մտավախության առիթ չէ:
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծի մասով ԲՀԿ-ն դեռևս քննարկումներ չի անցկացրել․ «Որևէ կառույց խորհրդարանական վերահսկողությունից չպետք է դուրս մնա»,-նկատեց Բագրատյանը՝ անդրադառնալով՝ Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայության ներքո գտնվելուն:









































