Անցած շաբաթ Կարելիայում կործանված Տու-134 ինքնաթիռի ողջ մնացած բորտուղեկցորդուհու պատմածով հաստատվել է փորձագետների այն վարկածը, համաձայն որի օդաչուների խցիկում հրամանատարի փոխարեն նստած է եղել ոչ թե ինքնաթիռի հրամանատարը, այլ երկրորդ օդաչուն: Այս մասին գրում է LifeNews-ը:
Բորտուղեկցորդուհին նաև ասել է, որ վայրէջքի պահին եղանակային պայմանները եղել են խիստ անբարենպաստ: Նշվում է նաև, որ օդաչուները չէին կարող երկրորդ շրջանի գնալ, քանի որ ինքնաթիռում անհրաժեշտ քանակությամբ վառելիք չի եղել: Մասնավոր ավիաընկերությունները, որոնք քիչ ինքնաթիռներ ունեն, հաճախ տուգանում են օդաչուներին այն դեպքում, երբ նրանք նորմայից շատ վառելիք են օգտագործում:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ՌԴ Կարելիայի Հանրապետության մայրաքաղաք Պետրոզավոդսկի մերձակայքում կործանվել էր RusAir ավիաընկերության ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 40 մարդ, ողջ է մնացել 8 մարդ:











































