Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել վերականգնել երկրի կառավարության աշխատանքը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Գրեմի կարծիքով՝ շաթդաունի ժամանակավոր չեղարկումը կարող է օգնել առաջընթաց ձեռք բերել Մեքսիկայի հետ սահմանին պատի ֆինանսավորման շուրջ բանակցություններում:
Նա նաև հավելել է, որ Թրամփն ԱՄՆ-ում կարող է արտակարգ դրության ռեժիմ սահմանեել՝ սահմանին ճգնաժամի պատճառով:
Գրեմն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի վերականգնումը թույլ կտա հետաձգել արտակարգ ռեժիմի սահմանումը:










































