Իգոր Նիկոլաևը այս տարի նշում է իր ստեղծագործական 40-ամյակը: Հունվարի 12-ին «Առաջին ալիքի» «Այսօր երեկոյան» շոուի թողարկումը նվիրված էր երաժշտին:
Շատ աստղեր էին հավաքվել Իգոր Նիկոլաևին շնորհավորելու նաև առաջիկա 59-ամյակի կապակցությամբ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Կրուտոյը, Իրինա Ալեգրովան, Վալերի Լեոնտևը և շատ ուրիշներ:

Երբ Վալերի Լեոնտևը սկսել է երգել «Շոգենավը», պրիմադոննան պարել է: Նա Իրինա Ալեգրովային և Նիկոլաևի կնոջը՝ Յուլիա Պրոսկիյակովային հրավիրել է պարի. Նրանք, իհարկե, չէին կարող հրաժարվել:
58-ամյա Իգոր Նիկոլաևը ութ տարի է ամուսնացած է 36-ամյա երգչուհի Յուլիա Պրոսկիյակովի հետ: 2015-ին ծնվել է նրանց դուստրը՝ Վերոնիկան: Երաժիշտը հնարավորինս շատ ժամանակ է անցկացնում դստեր հետ. ձմռանը նա փոքրիկին կտանի իր առաջին ցերեկույթին:









































