Thursday, 11 06 2026
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Ովքե՞ր են Մարտի 1-ին Լեո-Պարոնյան հատվածում հորիզոնական ուղղությամբ կրակող ոստիկանները

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն այսօր ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ ասել է, որ հատուկ քննչական ծառայությանը չի հաջողվել պարզել, թե ովքեր են այն ոստիկանները, ովքեր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Լեո-Պարոնյան հատվածում ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից հորիզոնական ուղղությամբ կրակոցներ են արձակում:

YouTube-ում հայտնված այս կադրերը Հատուկ քննչական ծառայությունը սկսել էր ուսումնասիրել անցած ամսվանից: Պարզվել է, որ կրակողները ոստիկանության աշխատակիցներ են, սակայն չի հաջողվել նույնականացնել նրանց դեմքերը:

«Տեսապատկերները ենթական չեն նույնականացման համակարգչային ավտոմատացված եղանակով: Մեր փորձագետների տրամադրության տակ ունեցած տեխնիկայի միջոցով այսօրվա դրությամբ արձանագրվել է, որ հնարավոր չէ»:

Հարցին, թե արդյո՞ք հաջողվել է պարզել, թե ինչ զենքից են կրակում ոստիկանության աշխատակիցները, Վահագն Հարությունյանը պատասխանել է, թե տեսանյութում դա չի երևում, և այդ հարցի պատասխանը տալու համար կնշանակվի փորձաքննություն:

«Ձգաբանների և համակարգչային տեխնիկայի մասնագետների ներգրավմամբ կփորձենք պարզել, թե ինչ տեսակի զենքեր են այդ տեսանյութում կիրառվում», – ասել է Հարությունյանը՝ զենքի որեւէ տեսակի կիրառումը չբացառելով.- «Չի բացառվում` «Կոռնետ» ատրճանակը, որը սովորական ատրճանակ է, արտաքինից ոչ մի բանով չի տարբերվում, սակայն այն անգնդակ փամփուշտներ է կրակում: АК-74 ինքնաձիգը օգտագործել են այդ օրը և՛ անգնդակ փամփուշտներով, և՛ լուսածրային մարտական փամփուշտներով: Այս պահին հստակ ասել, որ դա եղել է ատրճանակ, հատուկ միջոց, ինքնաձիգ, թե այլ տեսակի զենք, դեռևս հնարավոր չէ»:

Վահագն Հարությունյանը տեղեկացրել է, որ Մարտի 1-ի սպանությունների գործով դեռևս բացահայտումներ չկան: Սակայն, նրա խոսքով, Հատուկ քննչական ծառայությանը հայտնի է դարձել, թե ով է YouTube-ում տեղադրում Մարտի 1-ի վերաբերյալ տեսանյութերը, եւ առաջիկայում այդ անձը կհրավիրվի հարցաքննության:

Աղբյուրը՝ azatutyun.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում