Saturday, 27 06 2026
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում

Նոր կառուցվածք՝ հին կադրերով, կամ՝ ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանը

Վաղը նորընտիր խորհրդարանը կգումարի իր առաջին նստաշրջանը, որը սակայն գրեթե զուրկ է լինելու ինտրիգներից։ Դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքները ստեղծել են քաղաքական այնպիսի համատեքստ, որը մոնոլիտ իշխանություն ձևավորելու հիմքեր է ստեղծում։

Այս ցիկլի գլխավոր առանձնահատկությունը կապված է կառավարության նոր կառուցվածքի ու կազմի հետ՝ հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում այդ խնդիրը ձևակերպեց՝ որպես առաջնահերթություն։

«Նախընտրական խոստում ենք տվել, որ կառավարության կազմը, կառուցվածքը պետք է փոխվի և նախարարությունների թիվը պետք է կրճատվի, և մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով», – կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծել է՝ այս պրոցեսի նպատակը ոչ թե փող խնայելն է, այլ՝ կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելը։

«Ես ուզում եմ ուղղակի արձանագրել հետևյալը, որ այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին էլ փող խնայելը չէ, այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը, սա թերևս միակ նպատակն է, որը կարելի է և արժե ձևակերպել։ Այս առումով իսկապես շատ լուրջ աշխատանք է սպասվում», – ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ձևակերպած նպատակի անկեղծությունը կասկածի տակ չենք դնում, սակայն խնդիրը երկշերտ է ու առայժմ տեսանելի չէ, թե կառավարության նոր կառուցվածքն ու կադրային կազմը ինչպես են նպաստելու ավելի արդյունավետ գործունեության կազմակերպմանը։

Նախ քննարկենք կադրային բաղադրիչը։

Եթե մի կողմ թողենք այն հանգամանքը, որ նոր կաբինետում չեն լինելու դրա այսօրվա հինգ անդամները՝ նախարարությունների թվի կրճատման հետևանքով, ապա կադրային փոփոխություններ, ըստ էության, տեղի չեն ունենալու։

Թերևս չարժի առանձին-առանձին անդրադառնալ կոնկրետ նախարարների գործունեությանը, սակայն ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո ձևավորված անցումային կառավարությունը ֆունկցիոնալ գործունեության արդյունավետությամբ աչքի չի ընկել։

Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա անցած իննը ամիսներին կառավարության գործունեությունը մնացել է Նիկոլ Փաշինյանի հեղափոխական հռետորաբանության և ուժայինների աղմկոտ բացահայտումների ստվերում։ Սա թերևս, ինչ-որ իմաստով, օրինաչափ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մինչև խորհրդարանական ընտրությունները տեղի է ունեցել հին համակարգի, այսպես կոչված, կազմաքանդման գործընթաց։

Ամբողջ խնդիրն այն է, որ դեկտեմբերի 9-ից հետո անցումային ռեժիմն, ըստ էության, ավարտվել է ու կառավարության գործունեությունն ավելի կրեատիվ դարձնելու անհրաժեշտություն կա, սակայն պահպանվում է գործադիրի կադրային միջուկը, ինչը, մեղմ ասած, լավատեսության հիմքեր չի տալիս։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները հայեցակարգային բաղադրիչ չունեն ու անգամ վարչապետի մակարդակով չի հիմնավորվել, թե ինչ նպատակով են իրար միացվում այս կամ այն ոլորտները։ Ի վերջո, սուպերնախարարությունների ստեղծումը՝ առանց կոնցեպտուալ բաղադրիչի, կարող է բերել բյուրոկրատական ռիսկերի մեծացմանը, ինչը օպերատիվ կառավարման ճգնաժամ է ստեղծելու։

Ինչքան էլ վարչապետն արձանագրում է, որ խնդիրը փող խնայելը չէ, առայժմ համակարգային ռեֆորմի այլ մոտիվացիա տեսանելի չէ։

Ավելին՝ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե նոր կառավարության կադրային կազմն է համապատասխանեցվում կառուցվածքային փոփոխություններին, այլ գործել է հակառակ տրամաբանությունը՝ ստեղծվում են սուպերնախարարություններ կոնկրետ մարդկանց համար։

Երբ կառավարության կառուցվաքը հարմարեցվում է քաղաքական կոնյուկտուրային, ապա դժվար է ակնկալել կառավարման արդյունավետության ու որակի բարձրացում։ Համենայն դեպս, կառավարության առաջարկած կառուցվածքային ռեֆորմն, այսպես կոչված, հում է ու այդ դեպքում հապճեպությունը կարող է ունենալ հակառակ էֆեկտ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում