Կանադայում հայտնի վիճակախաղերից մեկում 14 միլիոն դոլար արժողությամբ ջեքփոթ խաղարկվեց: Այս մասին հաղորդում է TASS-ը, հղում անելով խաղարկությունը կազմակերպած ընկերությանը:
Նշվում է, որ հաղթող տոմսը վաճառվել է Օնտարիոյում, այլ տեղեկություններ դեռևս չկան:
Ըստ վիճակախաղի կանոնների, շահումը ստանալու համար հաղթողը պետք է ներկայացնի «երջանիկ» տոմսը և համաձայնի, որ իր անունը հրապարակվի: