Wednesday, 01 07 2026
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ

Կայսրության արյունոտ ձեռագիրը

Չորս տարի առաջ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը գնդակահարեց Ավետիսյանների ընտանիքին: Իրավական հարթության վրա այդպես էլ չբացահայտվեց այս ծանր ոճիրը: Պերմյակովն այդպես էլ, ըստ էության, անհասանելի մնաց Հայաստանի արդարադատության համար` թեև ձևականորեն դատը տեղի էր ունենում մեր երկրի դատարանում: Ոճրագործը նախաքննության և դատավարության ողջ ընթացքում պահվեց ռուսական ռազմակայանում` ի դերև անելով հանցագործության բացահայտման որևէ հեռանկար:

Հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ պարզվում է դրա պատճառահետևանքային կապը: Երեք տարի անց նույնիսկ` այդպես էլ հայտնի չի դարձել, թե որն է եղել ռուսական ռազմաբազայի զինծառայողի գործած ոճիրի մոտիվը: Եթե գործեր արդարադատությունը, գուցե արյունոտ այս միջադեպը խոր հետք չթողեր հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Չորս տարվա հեռավորությունից արդեն այնքան էլ էական չէ, թե անասնական որ բնազդն է եղել Պերմյակովի արարքի պատճառը, որովհետև, մեծ հաշվով, սա կայսրության, օկուպացիոն ռեժիմի սովորական ձեռագիր է, որով հարուստ է համաշխարհային պատմությունը:

Մոսկվան ապացուցեց, որ ոճրագործ զինծառայողն իր համար ավելի թանկ է, քան` հայ-ռուսական հարաբերությունները: Միջպետական հարաբերություններում Մոսկվան Հայաստանի հետ վարվում է նույն նենգությամբ, դաժանությամբ, ցինիզմով: Պերմյակովի արյունոտ ոճիրն ընդամենը հետևանք է, որը եկավ փաստելու, որ հայ-ռուսական հարաբերությունները ձևախեղված են, գտնվում են շատ ցածր նշաձողի վրա:

Պերմյակովի արարքը պետք է լուրջ ազդակ դառնար Հայաստանի թե նախկին, թե ներկա իշխանությունների համար` հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը վերանայելու, պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու համար: Հայաստանի նախկին իշխանությունները, սակայն, ոչ միայն հանդես չեկան արժանապատիվ կեցվածքով, այլ ամեն ինչ արեցին` սպանդին հաջորդած օրերին Գյումրիում սկիզբ առած ինքնաբուխ հուզումները ճնշելու համար: Ռուսական կայսրության արձագանքը չուշացավ: Եթե Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը, ապա անխուսափելի պետք է լիներ ոտնձգությունը պետության, նրա ինքնիշխանության դեմ: Եթե Պերմյակովի ոճիրին հաջորդեր Հայաստանի արժանապատիվ կեցվածքը, Ռուսաստանը գուցե վերանայեր իր քաղաքականությունը մեր երկրի, ժողովրդի հանդեպ:

Գյումրիի արյունոտ միջադեպը դարձավ այն մեծ շղթայի օղակներից մեկը, որով Մոսկվան Հայաստանում վերացրեց դիմադրության ռեսուրսը: Դրան պետք է հաջորդեր Ապրիլյան պատերազմը, որը տեղի ունեցավ Մոսկվայի հրահրմամբ, երբ Ռուսաստանի մատակարարած սպառազինությամբ հեղեղվեց հարյուրից ավելի հայ երիտասարդների արյուն: Պերմյակովի ոճիրը հայ-ռուսական վասալային հարաբերությունների խորհրդանիշն է: Ոչ առաջինը և հաստատ` ոչ վերջինը, քանի դեռ Հայաստանը չի վերագտել իր արժանապատվությունը, ինքնիշխանությունը, սուբեկտությունը: 1999թ-ի հոկտեմբերի 27-ին Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանում գլխատեց Հայաստանի վերնախավին, Գյումրիի միջադեպը կայսրության արյունոտ ձեռագրի հերթական դրսևորումն էր, որին արժանանում են ժողովուրդները, որոնք կորցրել են դիմադրելու, պայքարելու ունակությունը:

Չորս տարի առաջ Գյումրիում Ռուսաստանն` իր ոճրագործ զինվորի ինքնաձիգով, հերթական անգամ կրակել է մեր ինքնիշխանության վրա, օկուպացրել է մեր դիմադրության հերթական ամրոցը: Ու նվաստացուցիչ այս վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հայ-ռուսական հարաբերությունները կառուցվելու են տիրոջ և ծառայի շփումների տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում