ԱՄՆ ոստիկանությունը հետաքննում է տղամարդու մահվան հանգամանքները՝ Ֆլորիդա նահանգի Էրնանդո շրջանի օդանավակայանում: Հինգշաբթի ուղղաթիռի պտուտակը կտրել է մարդու գլուխը: Այս մասին հաղորդում է WFLA-ն՝ վկայակոչելով տեղի շերիֆին:
Երկու տղամարդ շարժական մարտկոցի օգնությամբ որոշել են շարժի գցել ուղղաթիռը: Այն ցնցվել է և ընկել: Պտտվող պտուտակն ընկել է տղամարդկանցից մեկի՝ 62-ամյա Սալվատոր Դիսիի գլխին: Նա տեղում մահացել է: Ոստիկանությունը հայտնել է, որ նրա գլուխը կտրվել է:
Նշվում է, որ ուղղաթիռը պատկանւմ է բժիշկ Ալֆրեդ Բոնատիին՝ Հուձոնի ողնաշարի ինստիտուտից: Վերջինը ողբերգության վայր է ժամանել:






































