Ճապոնական մակականերով տեսանյութը, որտեղ կենդանիները կրկեսի ակրոբատների նման զբոսնում են էլեկտրական լարերի վրայով, միլիոնավոր դիտումներ է հավաքել՝ գրում է unian.net-ը։
Տեսանյութում կապիկները գյուղից ուղևորվում են անտառ, իսկ տեսանյութի հեղինակը նշում է, որ լարերի վրա արդեն տեսել է կապիկների բայց ոչ այսչափ մեծ քանակությամբ։
Ձյունե կապիկներ անվամբ հայտնի ճապոնական մակակաները ապրում են հյուսիսում և ձմեռվա մեծ մասն անց են կացնում տաք աղբյուրներում լողալով։







































