Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա է: Էջմիածնից Երևան եկած բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն է կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: Նա, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց` եթե Մանվել Գրիգորյանը չկալանավորվի, այդ ժամանակ կտեսնեք, թե իրական անհնազանդությունը որն է:










































