Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կինը ՝Մաքենզի Բեզոսը, ապահարզանի գործընթացի ավարտից հետո կստանա իր ամուսնու ունեցվածքի կեսը: Այս մասին գրում է TMZ-ը:
Պարբերականում հայտնել են, որ Վաշինգտոն նահանգի օրենքի համաձայն, որտեղ Բեզոսները ապահարզանի հայց են ներկայացրել՝ կարողությունն ամուսինների միջև հավասար է կիսվում: Դրան կարող էր խոչընդոտել միայն ամուսնական պայմանագիրը, սակայն, պորտալի տվյալներով, Ջեֆը և Մաքենզին այդպիսի համաձայնագիր չեն ստորագրել:










































