Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Խորհրդարանը պետք է միանա. շուրջը եռում է, ժամանակ չկա

Հայաստանի ներքաղաքական զարգացումներին զուգահեռ, որտեղ իր աշխատանքի մեկնարկին է պատրաստվում նոր խորհրդարանը, ու հանրությունը սպասում է կառավարության նոր կազմին, այսպես ասած, չեն սպասում արտաքին իրադարձությունները և ռեգիոնալ իրավիճակը այդ առումով դարձյալ հայտնվել է բավականին աշխույժ մաքոքային ռեժիմում: Խոսքը, իհարկե, լայն իմաստով տարածաշրջանի մասին է, այսինքն՝ ոչ միայն զուտ Կովկասի, այլ նաև Մերձավոր Արևելքի: Այստեղ իրադարձությունները բավականին արագ սկսեցին զարգանալ այն բանից սկսած, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց առաջիկայում ամերիկյան 2000-անոց զորամիավորումը Սիրիայից դուրս բերելու մասին: Այդ հայտարարությունը կարծես թե խթանեց որոշակի պրոցեսներ, տարբեր դերակատարների, հատկապես Թուրքիայի աշխուժացում:

Իրենց հերթին քրդերը սկսեցին բանակցել Սիրիայի իշխանության հետ: Թուրքիա այցելեց ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, որպեսզի Անկարայից ստանա երաշխիք, որ Սիրիայի հյուսիսային շրջաններում ռազմական օպերացիայի դեպքում Թուրքիան չի սպառնա քրդական բնակչությանը: Բայց Թուրքիան էլ հայտարարում է, որ այդ հարցերում հաշվետու չի լինելու ԱՄՆ-ին: Օրերս տեղեկություն եղավ նաև, որ Էրդողանը առաջիկա օրերին պատրաստվում է այցելել Ռուսաստան: Հատկանշական է, որ BBC-ն զուգահեռաբար տեղեկություն հրապարակեց, որ Ռուսաստանը թաքցրել է Սիրիայում ռազմական առաքելության ընթացքում ունեցած նոր զոհերին: ՌԴ նախագահ Պուտինը Սիրիայի հարցը հեռախոսով քննարկել է Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ: Սիրիայի շուրջ կարծես թե հասունանում է նոր վերաբաշխում կամ վերախմբավորում, որ խթանեց Նահանգների նախագահը զորքը դուրս բերելու իր հայտարարությամբ: Ընդ որում, դեռ վերջնականապես հստակ չէ, թե արդյոք դա անշրջելի որոշում է: Համենայնդեպս 2000 զորքը դեռ այնտեղ է և պետք չէ բացառել, որ արագացված գործընթացները կարող են բերել վերանայումների:

Սիրիայի իրավիճակը վերջին տարիներին աշխարհաքաղաքական դետեկտոր է, որտեղ ակտիվ փուլերը բերում են լայն շարժերի ավելի ընդգրկուն իմաստով, միջազգային քաղաքականության այլ տարածքներում: Բնականաբար, այս ամենում Հայաստանից առաջին հերթին դիտարկում ենք Կովկասի վրա որևէ ազդեցություն, հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ պետքարտուղարն օրերս հայտարարել էր Իրանի շուրջ միջազգային հակաիրանական կոալիցիա ձևավորելու նախաձեռնության մասին: Իսկ Իրանը Սիրիայում առանցքային խաղացողներից մեկն է: Եվ այս իմաստով, իհարկե, Հայաստանում միանգամայն սպասելի ու տրամաբանական են դիտարկումները Կովկասի վրա այդ գործընթացների հնարավոր ազդեցության առնչությամբ: Այդ ամենով հանդերձ, սակայն, կա թերևս մի հարց: Սովորաբար այդ դիտարկումները արվում են տագնապով՝ մարտահրավերների ուժգնացման սպասումով, իսկ հաճախ անգամ խուճապային ազդակներով: Այն, որ ուրախանալու և ոգևորվելու ոչինչ չկա, անշուշտ հասկանալի է, բայց խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական զարգացումների աշխույժ շրջափուլերում, պատրաստվելով իհարկե հնարավոր մտահոգիչ խնդիրների առաջացմանը, պետք է ոչ պակաս ուշադրությամբ դիտարկել նաև հնարավորությունների արեալը, որ կարող է բացվել տեղի ունեցող աշխույժ շարժերի արդյունքում: Ի վերջո, հաճախ մարտահրավերները առաջանում են չօգտագործված հնարավորություններից: Այդ իմաստով ակնառու է, որ ներքին կյանքի ռեֆորմացիային ուղղված քայլերը նոր իշխանությունը պետք է ուղեկցի արտաքին քաղաքականության ուղղությամբ՝ ռիթմի, աշխուժության, բովանդակային թարմացման և համալրման քայլերով, ընդ որում՝ մի շարք ուղղություններով:

Անշուշտ, Հայաստանն արդեն իսկ կատարել է որոշակի քայլեր և հայտնել դիրքավորումներ, սակայն, անշուշտ, մենք չպետք է սահմանափակվենք, այսպես ասած, մինչ այժմ եղած ցավոտ կետերով՝ ՀԱՊԿ, Արցախի խնդիր, հայ-ռուսական հարաբերություն: Անհրաժեշտ է սկսել աստիճանական անցում ավելի լայն և բազմազան հունի: Իհարկե, սա ամենևին արագ լուծվելիք հարց չէ, ինչպես գործնականում պետական քաղաքականության ներքին ու արտաքին վերափոխման բոլոր հարցերը, սակայն սկսելն այստեղ պետք է և այդ հարցում նաև առանցքային դերակատարում պետք է ունենա խորհրդարանական դիվանագիտությունը: Ի վերջո, Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է և այստեղ արտաքին քաղաքականության համար պատասխանատվությունը չպետք է լինի պակաս, քան գործադիրում՝ անկախ լիազորությունների իրավական բաշխվածությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում