Wednesday, 01 05 2024
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին

Ֆեյսբուքյան կյանքն ու պրագմատիկ քաղաքականությունը տարբեր են. Հայաստանը չի կարող նայել միայն դեպի Մոսկվա

Օրենսդիր և գործադիր մարմինների վերջնական ձևավորումից հետո իշխանությունները պետք է հետամուտ լինեն իրենց առջև ծառացած թե՛ ներքին և թե՛ արտաքին խնդիրների լուծմանը։ Այս առումով հետաքրքրական է, թե նոր իշխանությունների համար ո՞ր օրակարգը կլինի առաջնային։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ 2019 թվականի մարտահրավերները հավասարապես լինելու են թե՛ ներքին և թե՛ արտաքին։ «Չի կարելի առավելություն տալ որևէ ոլորտին, որովհետև երկու դեպքում էլ լուրջ խնդիրներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մանրամասնելով իր միտքը՝ Բադալյանն ընդգծեց. «Ներքինի հետ կապված առանձնացնեմ հետևյալը. քանի որ երկրի կառուցումը քրեաօլիգարխիկ համակարգի վերացումից հետո փաստացի զրոյից է սկսվում, բնականաբար, դրան պետք է տրվի իրավական բավականին ամուր հիմք։ Դա անհրաժեշտության դեպքում վերաբերում է թե՛ Սահմանադրության մեջ որոշ կետերի փոփոխությանը և թե՛ դատաիրավական համակարգին, նաև՝ տնտեսության, գիտության և կրթության զարգացմանը, սոցիալական քաղաքականությանը, իհարկե համապատասխան հայեցակարգեր մշակելուց հետո»։

Ըստ մեր զրուցակցի՝ բոլոր ճյուղերը արմատական վերանայման կարիք ունեն. «Որովհետև քրեաօլիգարխիկ համակարգը, որն ուներ իր կառավարման մեթոդները, վերացել է, հիմա նորից այդ ամենը պետք է կառուցվի ժողովրդավարական, իրավական հիմքերի հիման վրա»։

Արտաքին բնագավառում, ըստ փորձագետի, կան լուրջ խնդիրներ. «Ինչպես մենք տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում վարչապետն արտաքին քաղաքականությունը ուղղում է դեպի Մոսկվա, բայց աշխարհը փոխվում է՝ կա Միացյալ Նահանգները իր նոր արտաքին քաղաքականությամբ, Եվրամիությունն ունի խնդիրներ, բայց նույնպես կարևոր կենտրոն է, արաբական աշխարհ, հզորացող Չինաստան, Հնդկաստան, աֆրիկյան որոշ երկրներ։ Կան բազմաթիվ կառույցներ, որոնց հետ ՀՀ իշխանությունները պետք է հարաբերություններ հաստատեն հավասարության կամ բազմավեկտորության սկզբունքով, ինչը չկատարվեց անցած մի քանի ամիսների ընթացքում։ Սփյուռքը ևս առանձին խնդիր է, պետք է մշակվեն հայեցակարգեր, որպեսզի հստակ լինի, թե այս փոփոխվող աշխարհում Հայաստանն ինչ դեր է ստանձնելու»։

Արմեն Բադալյանը նշում է՝ միայն այդ կերպ է հնարավոր պահպանվել ու զարգացում ապահովել։ «Եթե նայես միայն դեպի Ռուսաստան ու Պուտին, ապա զարգացում չի լինի։ Այստեղ նույնպես պետք է հայեցակարգեր մշակվի ու համապատասխան աշխատանք իրականացվի»,- եզրափակեց նա։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի նման երկրներում ոչ թե արտաքին քաղաքականությունն է ներքինի շարունակությունը, այլ հակառակը։ «Այդ պատճառով ներքին և արտաքին մարտահրավերները փոխկապակցված են։ Մենք տեսնում ենք, թե երկրի ներքին կյանքի և մասնավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ինչպիսի ազդեցություն ունի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այսինքն`շատ դեպքերում այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը պայմանավորված է լինում ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի կառավարության գործունեությամբ։ Ստացվում է, որ, ի վերջո, Ռուսաստանի իշխանությունների ցանկությունից է կախված, թե Հայաստանում մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակը ինչպիսին կլինի։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը արտաքին մարտահրավերների հետ կապված որևէ իմունիտետ չունի։ Այդ պատճառով, կարծում եմ, գլխավոր մարտահրավերները արտաքին են, որովհետև պետք է կարողանալ բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել, փորձել այս հետհեղափոխական շտկումների ֆոնին այնպես անել, որ արտաքին գործընկերների հետ հարաբերությունները կատակլիզմների չհասնեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը մեջբերելով գազի գնի հետ կապված Ռուսաստանի քաղաքականությունը՝ նշեց. «Մենք հասկանում ենք, որ դա բավականին նուրբ թեմա է, այսօր ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք են բերվում, բայց վաղը կարող է դա հնարավոր չլինել… Ռուսաստանը Հայաստանի վրա ազդում է ոչ միայն գազի, այլ ռազմատեխնիկական և շատ այլ թեմաներով։ Պետք է քաղաքականությունը այնպես նուրբ ու բալանսավորված վարել, որպեսզի չվնասել այն, ինչ ձեռք է բերվել։ Մի բան է ֆեյսբուքյան կյանքը, այլ բան է՝ պրագմատիկ քաղաքականությունը։ Ցավոք սրտի, մեզ մոտ քաղաքական, պետական կյանքի կառուցվածքն այնպիսին է, որ ոչ թե արտաքին քաղաքականությունն է շարունակում ներքինը, այլ արտաքինն է շատ դեպքերում որոշում, թե ինչպիսի քաղաքականություն է լինելու ներսում՝ սոցիալ-տնտեսական ոլորտում․ իսկ դա ազդում է մարդկանց՝ իշխանությունների հանդեպ ունեցած տրամադրությունների վրա։ Քաղաքականությունը պետք է լինի ոչ թե էֆեկտների վրա հիմնված, այլ էֆեկտիվ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում