Ղազախստանի ՆԳ նախարարությունում մեկնաբանել են Կարագանդայում սպանության գործով հետախուզվողի ուղերձի հրապարակումը, փոխանցում է Tengrinews.kz-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներքին և արտաքին հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևին:
Իրավապահների տվյալներով՝ այսօրվա դրությամբ Կարագանդայում խուլիգանական գործողությունների և 23-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով բերման են ենթարկվել և կալանավորվել 8 մարդ, կասկածյալներից մեկի՝ քաղաքացի Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ըստ Սադուբաևի, համացանցում հետախուզվողի՝ հանձնվելու պատրաստակամության մասին ուղերձի հայտնվելու հետ կապված, նրա ազգականներին են փոխանցվել ՆԳՆ աշխատակիցների հեռախոսահամարները: Սակայն մինչ օրս ոչ ոք կապ չի հաստատել: