Thursday, 25 06 2026
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին

Ազատագրում են մարդիկ, վայելում են «տականքները»

Անհայտ կորած զինվորի օրվա առթիվ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հայտնեց, որ 1992 թ. այս օրերին Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանության համար ծանր մարտեր էին մղվում. «Մի մարտական գործողության ժամանակ զոհվեց մոտ 80 ազատամարտիկ, որից 21-ը «Արաբո»-ից էին։ Նրանք զոհվեցին, որ եղեռն չլինի։ Այդ 80 հոգին հիանալի հայրենասերներ էին և հաղթանակ բերեցին մեզ։ Ռազմավարական տեսանկյունից նայելով՝ մենք տվեցինք քիչ զոհեր և հիանալի հաղթանակ տարանք։ Տղաների զոհվելու փաստը անապացույց մնաց, ու մենք նրանց համարեցինք անհետ կորած։ 2008 թ. միայն հաջողվեց մի կայքից տեղեկանալ մանրամասներին։

«Անահիտ» ջոկատի ղեկավար Անահիտ Մարտիրոսյանը, խոսելով նույն դեպքերի մասին, ասաց, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Մարտակերտում այդ տարիներին, շատ դժվար է խոսքերով վերարտադրել. «Մենք մեր ջոկատներով կանգնած էինք Ադրբեջանի բանակի դեմ, բայց մենք հաղթող դուրս եկանք, ոչինչ չխլեցինք նրանցից, այլ մեր արյան գնով հաղթեցինք»։

Նա նշեց, որ եթե իր բնույթով խաղաղասեր հայ կինը որոշել է հասնել առաջին գիծ, ուրեմն կարևոր արժեքներ են եղել կորցնելու վտանգի տակ։ «Ես չէի ուզում, որ մենք էլի տարածքներ կորցնեինք։ Սովորական մարդիկ ենք, բայց կռվել ենք, որովհետև ներքին պահանջ կար»,- ասաց Անահիտ Մարտիրոսյանը և հավելեց. «Չարդախլուում ոչ մի խաչքար չի մնացել, սա հայի ճակատագիր է, որ միայն կորցնենք։ Մի բան ստույգ է, որ ամեն պատերազմից հետո լինում է սինդրոմ. ազատում են այլ մարդիկ, վայելում են «տականքները»։ Չեմ ուզում հայի մեջ այդ «տականքությունը» տեսնել։ Այս սինդրոմը շատ երկար տևեց մեզ մոտ։ Մենք համբերատար սպասել ենք, լավ, վերջը ի՞նչ է լինելու։ Ի վերջո, ես՝ որպես պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ, ինչով եմ տարբերվելու իմ հարևանից, որը չի գնացել առաջին գիծ»։ Հարցին, թե վիրավորվա՞ծ են արդյոք ազատամարտիկները իշխանություններից, Անահիտ Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, վիրավորված եմ, որովհետև պատերազմի առաջին կարգի հաշմանդամ, երկու ոտքը կտրած կինը այսօր ոչ մի առավելություն չունի բուժհիմնարկներում։ Ինչո՞ւ պիտի հայ կինը գնա պատերազմ, կռվի, իսկ հիմա նման վերաբերմունքի արժանանա»։

Իսկ թե որքանով է այժմ արթուն այն ժամանակվա անկոտրում ոգին՝ Մանվել Եղիազարյանը նկատեց. «Երեք իշխանությունների իրականությունը այնքան հզոր չէր, որ փշրեր մեր հոգին։ Մենք պատրաստ ենք գնալու նոր Սարդարապատի, իշխանությունները անցողիկ են, մնալու ենք մենք, մեր ստամոքսը, մեր խիղճը, մեր ուղեղը՝ նայած, թե ով որի հետևից է գնում։ Մի՞թե կարծում եք, որ ստամոքսը կուրացրել է մեր մտածողությունը։ Մենք այսօր էլ պատրաստ ենք պատերազմի։ Ոգին է կարևորը, որը կա կռվողների մեջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում