Twitter ընկերության հիմնադիրներից մեկը՝ Բիզ Սթոունը, հայտարարել է, որ հինգ տարի այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվում է այլ աշխատանքի:
Նրա խոսքերով՝ այս պահին ամենաճիշտը կլինի լքել այն մարդկանց, որոնք այս պահին գտնվում են Twitter-ում: Սթոունը չի հերքել, որ ժամանակ առ ժամանակ կօգնի ընկերությանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նա հավելել է, որ պատրաստվում է օգնել հասարակական կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին և զբաղվել խորհրդատվական գործունեությամբ: «Մեր նոր ձեռնարկը Obvious-ն է»: Սակայն չի նշվում, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ ընկերությունը: