Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Արմեն Սարգսյանի հետաքրքիր ուղերձը, կամ նոր Հայաստանը՝ Դավոսում

Տարեվեջի տեղեկատվական հոսքի հորձանուտում հավուր պատշաճի անդրադարձ չեղավ նախագահ Արմեն Սարգսյանի մի դիտարկմանը, որով նա հանդես էր եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

«2019 թվականը սկսվելու է ոչ միայն նոր խորհրդարանով, նոր կառավարությունով, այլև, վստահ եմ, նոր մոտեցումներով: Եվ առաջիններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն առաջին անգամ երկար տարիներից հետո ներկայացուցչական կազմով մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Սա կարևորում եմ, որովհետև հնարավորություն է աշխարհին նորից պատմելու, որ Հայաստանում ոչ միայն հեղափոխություն է եղել, այլև կա հստակ ծրագիր, նպատակ, ցանկություն, եռանդ՝ նոր ձևով աշխատելու և կառուցելու այս երկիրը: Վստահ եմ, որ հենց առաջին օրերից և՛ Ազգային ժողովի բոլոր անդամները, և՛ կառավարությունը մի րոպե իսկ ազատ ժամանակ չեն ունենա: Այդ առիթով բոլորին ուզում եմ նորից շնորհավորել,քանի որ այդ մեկ րոպե անգամ ազատ ժամանակ չունենալը նշանակում է 24 ժամ ծառայել ժողովրդին ու պետությանը»,- անցած տարեվերջին ասել էր երկրի նախագահը:

Արմեն Սարգսյանի այս դիտարկումն, անշուշտ, բազմաշերտ է՝ իր մեջ խտացնելով ներքին ու արտաքին քաղաքականության մի քանի առանցքային առաջնահերթություններ։

Նախագահը խոսում է նոր մոտեցումների, պետական կառավարման, հանրային կյանքի կազմակերպման նոր փիլիսոփայության մասին։ Հենց դա է՝ ըստ էության, ենթադրում հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան, որովհետև նոր խորհրդարանը, կառավարությունը, նոր դեմքերը ինքնին չեն կարող որակական փոփոխություններ բերել, եթե չստեղծվի արդյունավետ կառավարման համակարգ, արմատապես չվերանայվի իշխանության ձևավորման ու գործունեության կազմակերպման մտածողությունը։

Հետհեղափոխական առաջին ամիսներն անցան նախկին համակարգի կազմաքանդման նշանաբանով։ Քրեաօլիգարխիկ համակարգն, ըստ էության, ոչնչնացված է ու ռեստավրացիայի հնարավորություն, շանս չունի, եթե ձևավորվի նոր արդյունավետ համակարգ։ 2019-ը նշանային է հենց այս առումով, որովհետև հեղափոխությունը պետք է ցույց տա իր ռացիոնալ դեմքը՝ դառնալով հասարակության կոնսոլիդացիայի ազդակ,  կամ՝ հիասթափություն առաջացնի մեր հազարավոր հայրենակիցների մոտ՝ վերջիններիս մոտ վերացնելով նախահեղափոխական ու հետհեղափոխական Հայաստանների միջև առկա սահմանը։

Արմեն Սարգսյանը ձևակերպում է ներքին իսնտիտուցիոնալ բարեփոխումների ու արտաքին աշխարհին ներկայանալի լինելու կապը՝ այս համտեքստում կարևորելով Դավոսն ու դրան «ներկայացուցչական կազմով» ներկայանալու անհրաժեշտությունը։

Ռոբերտ Քոչարյանը նույնպես ժամանակին մասնակցել է Դավոսի տնտեսական համաժողովին, սակայն շատ շուտ նա հասկացավ, որ այդ կարևոր հարթակում ինքն ասելիք ու անելիք չունի, ինչի հետևանքով Դավոսը ու դրանից ածանցվող պատասխանատվությունը նա ստորադասեց Ռուսաստանից ու օֆշորային գոտիներից եկած փողերին՝ Հայաստանը դարձնելով «կեղտոտ» գումարների «լվացքատեղի»։ Երկրի ղեկը ստանձնելու հավակնությունների համատեքստում Դավոս մեկնեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն ի սկզբանե ակնհայտ էր, որ նա համաշխարհային տնտեսա-քաղաքական էլիտայի հավաքում անելիք չունի։ Դրա համար՝ առաջին հերթին, անհրաժեշտ են քաղաքական այցեքարտ, օրակարգ, որոնցից Կարեն Կարապետյանը զուրկ էր։

Հիմա Հայաստանն աշխարհին ասելիք ունի, սակայն դա չպետք է սահմանափակվի հեղափոխության պատմականության մասին զրույցներով, որովհետև նոր Հայաստանը ոչ թե կարգախոս է, այլ զարգացման կոնկրետ ծրագիր, նոր որակի պետության կառուցման համապարփակ հայեցակարգ։ Այս պրոդուկտով Հայաստանը պետք է ներկայանա միջազգային հանրությանը ու շատ հետաքրքիր կլինի, որ տնտեսական համաժողովում Հայաստանը միաժամանակ ներկայացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս համադրությունից Հայաստանը միայն կշահի, որովհետև ներքին բարձր լեգիտիմությունը, համակարգային բարեփոխումներ իրականացնելու ձգտումը կզուգակցվի միջազգային կապերի, փորձի հետ՝ ամբողջացնելով նոր Հայաստանի դեմքը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում