Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կրկին քննադատության թիրախ է դարձել իր խոստավանությունից հետո, որ դեռահաս տարիքում «ձեռք է գցել» աղախնին: Կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունները նրան մեղադրել են բռնաբարության փորձի և սեռական բռնության խրախուսման մեջ, հաղորդում է AFP-ն:
Դուտերտեն հաճախ է ենթարկվում քննադատության կանանց հասցեին իր մեկնաբանությունների պատճառով՝ ներառյալ բռնաբարությունների վերաբերյալ կատակներն ու ամուսնական դավաճանության մասին պարծենկոտությունը:
Կանանց իրավունքների պաշտպանության «Գաբրիելա» քաղաքական կուսակցությունը քննադատել է Դուտերտեի «զզվելի» մեկնաբանությունները և կոչ է արել նրան հրաժարական տալ՝ հայտարարելով, որ նա խոստովանել է բռնաբարության փորձը: