Skytrax World Airline Awards մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի որոշում է աշխարհի լավագույն ավիաընկերությունը, անվանել է այս տարվա հաղթողներին տարբեր անվանակարգերում: Այն կայացել է Ֆրանսիայում՝ Լե Բուրժեի ավիոսալոնում:
Կազմակերպիչները մի քանի տարի շարունակ կազմում են աշխարհում լավագույն ավիաընկերությունների վարկանիշային ցուցակը: Անցյալ տարի երրորդ տեղը զբաղեցնող Qatar Airways-ն այս տարի գրավել է առաջին հորիզոնականը: Բացի այդ՝ 6 տարի շարունակ այս ավիաընկերությունը համարվում է լավագույնը Մերձավոր Արևելքում:
2011 թ. Եվրոպայում լավագույնն է համարվել Turkish Airlines-ը: Նրան հաջորդել են Swiss International Air Lines-ն ու Lufthansa-ն:










































