Վեցամյա աղջնակը Սուրբ ծնունդն անցկացրել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքի փողոցներում՝ անտուններին ապուր և նվերներ բաժանելով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Փերիլ Ռոուզ Մաքգուենը եկեղեցուց տուն վեադառնալիս փողոցում բազմաթիվ անտունների է տեսել: Հաջորդ օրը նա սկսել է նվերներ փաթեթավորել և 57-ամյա պապիկին խնդրել օգնել բաժանել դրանք:
Նրա տատիկն ապուր է պատրաստել, իսկ ընտանիքի մյուս անդամները՝ բուտերբրոդներ: Անտուններին նա նվիրել է չիփսեր, ժամացույց, ծխախոտ, 20 ֆունտ՝ ծրարով:
Աղջկա մորաքրոջ՝ Թերեզայի խոսքով՝ նվեր ստացած անտուններից մեկը սկսել է լաց լինել: