Thursday, 02 05 2024
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ

«Հնարավորից» հետո հարվածներ հնարավոր բոլոր կողմերից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Երկուշաբթի օրը սկսվելու է Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը, և դեռ հայտնի չէ, թե «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նորից կհայտարարի՞ մանդատը վայր դնելու մասին, թե՞ կուսակցությունում կարողացել են նրան համոզել, որ այդ քայլը չանի: Ինքը՝ պատգամավորը, հիմա չի շփվում լրագրողների հետ, չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ «Ժառանգությունից» էլ չեն ցանկանում պարզաբանել, թե արդյոք կարողացե՞լ են համոզել նրան, որ մանդատը վայր չդնի: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ընդամենն ասաց, թե կուսակցությունը հունվարի 5-ին քննարկել, դրական է գնահատել Թ. Պողոսյանի գործունեությունը և նրան հորդորել է շարունակել այն, իսկ մնացածը նրա որոշելիքն է:

– Իսկ դրանից հետո այդ հարցը չե՞ք քննարկել Թ. Պողոսյանի հետ:

– Այս պահին որևէ նորություն չունենք, կարծում եմ, որ Թ. Պողոսյանն ինքն իր քայլի մասին կհայտարարի: Թևանը շատ հասուն, զարգացած անձնավորություն է, և չեմ կարծում, որ պարբերաբար պետք է համոզենք: Մենք դրական գնահատել ենք նրա գործունեությունը, մնացածն արդեն իր որոշելիքն է: Մենք, իհարկե, ուրախ կլինենք, եթե նա իր գործունեությունը շարունակի: Նրա գործունեությունը դրական է գնահատվել կուսակցության կողմից, և կարծեք թե մեր փորձագիտական շրջանակներն էլ գոհ են նրանից: Եվ եթե մարդ իր աշխատանքով դրական ձեռքբերումներ է ունենում, բնականաբար, ցանկալի է, որ նա շարունակի իր գործունեությունը:

– Եթե Թ. Պողոսյանը չհամաձայնի ու վայր դնի մանդատը, գալու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանը: Դա ձեզ չի՞ անհանգստացնում:

– Երբ որ դա կլինի, այդ ժամանակ նոր դրա հետ կապված մեկնաբանություններ կտանք:

– Իսկ որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը, նա ակտիվ քաղաքական քայլեր չի անում:

– Պարոն Հովհաննիսյանը մասնակցեց Շանթ Հարությունյանի համար կազմակերպված հավաքին և այնտեղ լրագրողներին ասել է, որ փետրվարին խոսքով հանդես կգա:

– Ամեն դեպքում ինչո՞ւ է նա պասիվացել: Նախագահական ընտրությունների ժամանակ ձևավորված ակտիվությունը կարծես թե տարավ դեպի մարում:

– Ոչ նա, ոչ էլ որևէ մեկս մարման չտարանք: Դեպքերն այնպես զարգացան, որ մեր հասարակությունը դեռևս չէր ցանկանում ակտիվ պայքարել, ընդդիմությունն՝ առավել ևս: Եվ մենք տեսանք, որ նա ինչպես միայնակ եղել էր, այդպես էլ միայնակ շարունակեց այդ պայքարը: Այնպես որ, չեմ կարծում, թե մեր մեղքի բաժինը շատ մեծ է: Իսկ ինչ վերաբերում է ակտիվությանն ու պասիվությանը, չեմ կարծում, որ այսօր Հայաստանում ինչ-որ մեկը առավել ակտիվ է, քան «Ժառանգությունը»: Եվ որևէ մեկը ինչ-որ էքստրա արդյունավետ քայլեր է իրականացնում, ու Ր. Հովհաննիսյանն էլ պասիվ է:

– Հիմա արդեն, երբ խմբակցությունում որոշակի խնդիրներ կան, չե՞ք կարծում, որ «Ժառանգությունը» 2012թ. համամասնական ցուցակը կազմելիս սխալներ է թույլ տվել:

– Նույն կերպ մենք հիմա կարող ենք ասել, որ «Ժառանգությունը» սխալ քաղաքականություն է վարում, երբ մյուս երեք ուժերի հետ համատեղ փորձում է պարտադիր կուտակայն կենսաթոշակային համակարգի կամ գազային պայմանագրերի դեմ պայքարել: Այդ ժամանակ էլ մենք փորձում էինք միասնությունն այդ կերպ ձևավորել: Իսկ թե ինչ եղավ, կարծում եմ` բոլորդ տեսաք:

– Բայց կուսակցության համամասնական ցուցակը կազմելն ու այդ երևույթների դեմ պայքարելը տարբեր բաներ են:

– Տարբեր բաներ չեն: Մենք այդպիսով ցանկացանք որոշակի միասնություն ապահովել: Այնպես որ, ինչպես մեր բանաձևումը եղել է` կուսակցություն գումարած քաղաքացիական հասարակություն, նույն կերպ էլ մեր ցուցակն այդպես կազմեցինք «Ժառանգության» անվան ներքո: Թ. Պողոսյանն էլ հենց քաղաքացիական դաշտից էր:

– Տվյալ դեպքում «Ժառանգության» հաշվարկները սխալ ստացվեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դեպքում:

– Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է: Ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ համագործակցության ձևը ճիշտ չի օգտագործվում: Բայց ոչինչ, այդպես էլ է պատահում, քաղաքականության մեջ ամեն ինչ էլ պատահում է: Կարևորն այն է, որ դրա արդյունքում պետությունը հարվածներ չստացավ: Եթե հարվածներ եղել են, բացառապես «Ժառանգությունն» է ստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում