Friday, 03 05 2024
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանը Հայաստանը չի սիրում և իր համար ընդամենը փող աշխատելու երկիր է

Հանրային ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Փաշինյան – Պուտին մոսկովյան հանդիպումը. այդ հանդիպումն ավելի շատ հարցեր ծնեց, քան թե պատասխաններ տվեց: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում միջազգայնագետ, ԱԺ նորընտիր պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նշեց, որ այն կարելի է համարել հաջողված իմիջային հանդիպում:

«Մեր բնակչությունն առաջին հերթին հետաքրքրված էր գազի գնի հարցով, բայց այդ հարցի շուրջ որոշում չկա: Իրականում խոսքը հինգ տարի առաջ ստորագրված համաձայնագրի մասին է, որի ժամկետը լրացել է, և հիմա միայն գազի սակագնի խնդիրը չէ, տեքստային փոփոխությունների հարց կա: 2013-ին ՌԴ-ի հետ ստորագրվել է 2 համաձայնագիր, մեկով մինչև 2043թ. որպես սեփականություն ՌԴ-ին է տրված մեր ամբողջ գազամատակարարման ցանցը և տրված է խոստում, որ Հայաստանը միայն Ռուսաստանից է գազ գնելու: Մյուս համաձայնագիրը 5 տարով է կնքվել, որտեղ ֆիքսված է գազի այդ ժամանակահատվածի գրեթե անփոփոխ սակագինը: Մենք դեռ այն ժամանակ ահազանգել ենք և հայտարարություններ արել այն մասին, թե ինչպես կարելի է հիմնական լծակը տալ ՌԴ-ին: Այնուամենայնիվ ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանն ունի բոլոր անդամ երկրների հանդեպ պարտավորություններ և պետք է առաջնորդվի մեկ ընդհանուր բանաձևով, ինչի շնորհիվ գազի սակագինն առնվազն կպահպանվի: Ենթադրում եմ, որ այդ հարցի շուրջ որոշումը հետաձգվել է»,- նշեց Հ. Իգիթյանը:
Նրա դիտարկմամբ՝ հայ – ռուսական հարաբերություններում իրավիճակը ճգնաժամային չէ, բայց որոշ հարցերում կան տարբեր մոտեցումներ և քննարկման խնդիրներ:

«Ինչու է Վլադիմիր Պուտինը սիրում Ռոբերտ Քոչարյանին, նրան իր ընկերը համարում և շնորհավորական բացիկ ուղարկում անգամ երբ նա բանտում է. դա արվում է, քանի որ Ռուսաստանին առաջին և անհեթեթ նվերն արել է Ռ. Քոչարյանը՝ «գույք պարտքի դիմաց» նախաձեռնությամբ, հենց դրանից հետո սկսվեց Ռուսաստանի մենաշնորհը, միայն «Հրազդան ՋԷԿ»- ն արտադրում է մեր՝ 100 մլն պարտքից 3-4 անգամ ավել էլեկտրաէներգիա:

Հետագայում Սերժ Սարգսյանն էլ էր նվերներ տալիս ՌԴ-ին: 12 տարի դեռ ժամանակ կար, բայց նա ռուսական ռազմաբազայի ժամկետը երկարացրել է մինչև 2049թ: Այսօր իրավիճակ է փոխվել, մենք պետք է Ռուսաստանի հետ քննարկենք ռազմաբազայի ժամկետի հարցը»,- նշեց Իգիթյանը:

Նա նաև ընդգծեց, որ Ռ. Քոչարյանն իր վերջերս հրատարակած գրքում կեղծում է իրականությունը: Միջազգայնագետի խոսքով՝ նրա գրքում կան դրվագներ՝ կապված ղարաբաղյան շարժման հետ, իսկ այդ շարժմանը մասնակիցները դեռ ողջ են և նրանք կարդում են ու ծիծաղում, քանի որ անհեթեթ մտքեր է արտահայտում:

«Ռ. Քոչարյանի համար Հայաստանը եղել է միայն փող աշխատելու և իր ինքնասիրությունը բավարարելու միջոց, և գնացել է ՌԴ՝ այնտեղ և աշխարհում ծախսելու իր գումարները: Պուտինը, հանձին Քոչարյանի, տեսնում է Ռուսաստանի պատրիոտին, ոչ թե Հայաստանի շահերը պաշտպանող մարդու»,- ընդգծեց մերզրուցակիցը:
Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում