Wednesday, 08 05 2024
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան

Կրեմլի աննախադեպ բնորոշումը Պուտին-Փաշինյան հանդիպման առիթով

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այսօր Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ասելով, որ կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, ինչպես նաև զարգացման հեռանկարներն ու եվրասիական տարածքում գործակցության հարցերը: Որոնք են հայ-ռուսական երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, Կրեմլի մամուլի ծառայությունը չի մանրամասնում, սակայն հանգուցային բնորոշումը ինքնին արդեն իսկ բավականին խոսուն է և, թերևս, նույնիսկ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների համար աննախադեպ: Մյուս կողմից, հայ-ռուսական հարաբերության բարդ հանգույցները ամենևին թավշյա հեղափոխությունից հետո չէ, որ ձևավորվել են: Պարզապես այդ հանգույցները մինչև թավշյա հեղափոխությունը լռության էին մատնվում, ելնելով նախկին համակարգի բնույթից, ըստ այդմ՝ հարցեր լուծելու կամ չլուծելու մեթոդաբանությունից:

Երբ Հայաստանում փոխվում է համակարգի բնույթը և ձևավորվում, կամ դրվում լեգիտիմ իշխանության ու քաղաքական պրոցեսի, օրինական և իրավական հանրային կյանքի հիմքեր, այդ իրողությունը անխուսափելիորեն բերելու է հարաբերությունների վերանայման խնդրի՝ ընդհուպ արտաքին հարցեր: Եվ այստեղ բանը միայն Ռուսաստանը չէ, կամ եվրասիական տարածությունը չէ: Պարզապես Հայաստանի նախկին համակարգի բնույթից բխող արտաքին հարաբերությունները ներդաշնակ էին եվրասիական ուղղությամբ՝ բնույթների համահունչ լինելու բերումով, իսկ այլ ուղղություններում հիմնականում խնդրահարույց կամ, այսպես ասած, հանգուցային: Երբ Հայաստանի ներսում փոխվում է տրամաբանությունը, ինքնաբերաբար քանդվում են մեծ կամ փոքր հանգույցները այն ուղղությունների վրա, որտեղ Հայաստանի գործընկերները իրավական, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվող պետություններ են: Իսկ ահա այն ուղղությունների վրա, որտեղ կառավարումը Հայաստանի նախկին իշխող համակարգի բնույթին էր համահունչ, բնականաբար առաջանում, կամ պարզապես տեսանելի և զգալի են դառնում հանգույցները: Ըստ այդմ՝ այստեղ բուն խնդիրը այն չէ, որ դրանք առաջացել են՝ դրանք եղել են, դարձել են տեսանելի ու զգալի, և հիմա բուն խնդիրը հենց այդ հանգույցները այնպես հաղթահարելն է, որ հարաբերությունը չվնասվի, այլ առողջանա: Սա է իրական խնդիրը և գործնականում ազդարարումը, որ կան հանգուցային խնդիրներ, կարող է նշանակել նաև հայ-ռուսական հարաբերության հարցում բարձր մակարդակի նոր երկխոսության որոշակի մեկնարկի ազդարարում:

Ընդ որում, դրա մասին ակնարկել էր նաև ՌԴ նախագահ Պուտինը օրերս մեծ ասուլիսի ընթացքում՝ հայտարարելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն փլուզվել, որ լինի վերականգնման կարիք, այլ դրանք պետք է զարգացնել՝ նոր իրողություններ հաշվի առնելով: Եվ այս իմաստով, անկասկած է, որ այսօր տեղի ունենալիք հանդիպումից Հայաստանի հասարակությունը սպասում է որոշակի հարցերի պատասխաններ, իհարկե գազի գնի, ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակի մասով, սակայն Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը հուշում է նաև, որ դեկտեմբերի 27-ին գործնականում տրվում է հայ-ռուսական հարաբերության ճշգրտման գործընթացի որակի մեկնարկ, իհարկե, բոլորովին ոչ ֆորմալ գործընթացի, սակայն բավական ժամանակատար ու աշխատատար, և այստեղ արդեն հարցն այն է, թե որքան արդյունավետ է լինելու այդ գործընթացում Հայաստանի նոր իշխանությունը կամ նոր Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում