Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն մեկնաբանել է բազմաթիվ նորընտիր պատգամավորների կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) երդման արարողության բոյկոտը.
«Մենք շատ մոտիկից հետևում ենք այդ ամենին և անհանգստացած ենք։ Մոտ ապագայում Թուրքիան կարևոր անելիքներ ունի։ Անհրաժեշտ է, որ դրանում ներդրում ունենան խորհրդարանում ներկայացված բոլոր ժողովրդավարական ուժերը»։