Saturday, 20 07 2024
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել
Ի Վիճակի ենք շատ ավելի ճկուն խաղացող լինել այս բարդ իրավիճակում. անլրջությունը թույլ չի տալիս
13:09
Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

Թավշյա հեղափոխությունն ու սուպերվարչապետությունը

Հայաստանում կառավարության կառուցվածքային փոփոխությունների, օպտիմալացման հարցին զուգահեռ՝ քննարկվում է նաև, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգի հարցը: Հնչում են կարծիքներ, որ նոր իշխանությունը չի հրաժարվում այդ համակարգից, որը քննադատում էր կոշտ կերպով, երբ Սերժ Սարգսյանն էր ստանձնում այդ սուպերվարչապետությունը: Սուպերվարչապետական համակարգը ենթադրում է բավականին ուժեղ գործադիր լիազորությամբ վարչապետ, որին ենթարկվում են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, Հատուկ քննչական ծառայությունը:

Խոշոր հաշվով, սուպերվարչապետական համակարգի շուրջ առկա իրավիճակը բավականին երկիմաստ է: Երկիմաստ է այն տեսանկյունից, որ այստեղ բավականին մեծ է նախորդ իշխող համակարգից եկող իներցիան: Բանն այն է, որ նախորդ համակարգում կառավարման հիերարխիան կրում էր ֆորմալ բնույթ: Այսինքն՝ կար, օրինակ, խորհրդարանական մեծամասնություն, որը, ըստ էության, իշխանության թիվ մեկ կրողն էր լինելու՝ խորհրդարանական կառավարման պայմաններում, սակայն բոլորը համոզված էին, որ դե յուրե իշխանության թիվ մեկ կրող այդ մեծամասնությունն իրականում ենթակա է լինելու իր իսկ նշանակած վարչապետին, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանին:

Եվ այստեղից էլ առաջանում էր սուպերվարչապետության շուրջ մտայնությունը, մտահոգությունը: Միաժամանակ, ընդդիմությունն էլ, բնականաբար, փորձում էր օգտագործել այդ հանգամանքը հանրության մոտ տրամադրությունները ավելի սրելու համար, ինչը միանգամայն ռացիոնալ քաղաքական հաշվարկ է, որը զուգահեռ հիմնված էր, իհարկե, ներիշխանական դե ֆակտո իրողության վրա՝ խորհրդարանի մեծամասնությունն իրականում ենթարկվելու էր վարչապետին, ոչ թե հակառակը: Մինչդեռ, հենց այստեղ է բուն խնդիրը և սուպերվարչապետական համակարգի մասին խոսելիս մենք նախ պետք է հասկանանք, թե ինչ է խորհրդարանն ու դրա մեծամասնությունը, որը ֆորմալ իմաստով վարչապետի վերադասն է:

Խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը դե յուրե ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը, որը միակ առաջնային ներկայացուցչական մանդատի կրողն է: Ըստ այդմ՝ երբ խոսում ենք Նիկոլ Փաշինյանի «հագով» սուպերվարչապետության մասին, մենք պետք է մի հարցի պատասխանենք՝ խորհրդարանը Փաշինյանին ենթակա է լինելու այնպես, ինչպես ՀՀԿ և ՀՅԴ մեծամասնությամբ խորհրդարա՞նն էր ենթակա Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ խորհրդարանի նոր մեծամասնությո՞ւնն էլ լինելու է նախկին մեծամասնության նման «կուսակցական հոր» ստվերի ներքո գործող միավոր, թե՞ այդուհանդերձ, նոր խորհրդարանի նոր մեծամասնությունը գործելու է այլ տրամաբանությամբ և հետևաբար չի լինելու վարչապետի ենթակա, պահելու է իր վերադաս դիրքը, առաջնային մանդատի կրող միավորի արժանապատվությունն ու քաղաքական կշիռը:

Այստեղ է բուն հարցը, և այդ հարցի պատասխանն է, որ պետք է ստանալ՝ հասկանալու համար, թե սուպերվարչապետության մասին խոսելիս որքանով գործ ունենք նախկին համակարգից եկող իներցիայի հետ, և ինչքանով է, որ իրավիճակը այսօր էլ պրակտիկորեն կարող է մտահոգիչ դառնալ, եթե արդեն այդպիսին չէ: Խնդիրն այն է, որ եթե մենք ստանում ենք պատասխան, թե ինչպիսի խորհրդարանական մեծամասնության հետ ենք գործ ունենալու՝ կամակատա՞ր, մեկ մարդու ձեռքի շարժումով քվեարկո՞ղ, թե՞ հարցեր տվող, ընդդիմացող, սկզբունքային քաղաքական միավորի հետ, ապա հայտնվում ենք բոլորովին այլ տրամաբանության ներքո: Եթե խորհրդարանը նախկին մեծամասնության նման լինելու է մեկ մարդու կամակատար, ապա արդյո՞ք մեծ նշանակություն ունի սուպերվարչապետ է այդ մեկ մարդը, թե՞ պարզապես վարչապետ, եթե միևնույն է՝ խորհրդարանական մեծամասնությունը չի կատարելու իր գործառույթը: Այդ դեպքում արդեն իսկ տեղի է ունենում քաղաքական համակարգային շեղում և խեղում:

Եթե իշխանության թիվ մեկ կրողը չի կատարում իր համարժեք գործառույթը, այդտեղից խնդիրն արդեն իսկ սկսվում է, և դրանից հետո, թող ամենևին տարօրինակ ու զարմանալի չհնչի, սուպերվարչապետության դրական ու բացասական կողմերը դառնում են հարաբերական ու խառնված: Եթե խորհրդարանի մեծամասնությունը կատարում է իր համարժեք քաղաքական և օրենսդիր գործառույթը, մնում է իր դիրքին ու դերին հարիր, ապա այս դեպքում ակնառու է, որ սուպեր է վարչապետությունը, թե ոչ, միևնույն է՝ որոշողը մեծամասնությունն է, իսկ վարչապետն ու կառավարությունը՝ հաշվետու:

Այդպիսով, ակնառու է, որ քննարկումները պետք է կառուցվեն նոր իրողությունների տրամաբանությանը համահունչ, հնի իներցիային չենթարկվելու համար: Մի բան աներկբա է, որ մենք ունենք քաղաքական և պետական կառավարման արդիական համակարգի ձևավորման խնդիր, որը, բնականաբար, նշանակում է նաև հակակշիռների մեխանիզմ, քանի որ առանց դրա համակարգը չի կարող լինել արդիական:

Միևնույն ժամանակ, այդ մեխանիզմների շուրջ քննարկումները պետք է կրեն խորքային, ոչ իներցիոն բնույթ, ու ելակետերը պետք է լինեն ներկայի իրողություններում, իրականության գնահատման մեջ ու ապագայի դիտարկումներում: Հակառակ դեպքում հնարավոր չի լինելու հասարակությանը մատուցել համոզիչ ու պրակտիկ առաջարկներ՝ հարկ եղած դեպքում դրանց հիմքով իշխանությանն ուղղված հանրային պահանջ ձևավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում